Երևանում բախվել են Opel-ները. կան վիրավորներ. վարորդները միմյանց են մեղադրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Դավիթ Ավանեսյանի վարած Opel մակնիշի 34 AՍ 110 համարանիշի և 32-ամյա Հովհաննես Բիչախչյանի վարած Opel մակնիշի 34 ZD 909 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բիչախչյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Ավետիկ Երիցյանը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Նաիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից Դ. Ավանեսյանը աշխատում է որպես առաքիչ, իսկ վիրավոր Ա. Երիցյանը` Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում` բանվոր:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի