Էքստրեմալը մոտոցիկլետով անցնում է ջրի վրայով. տեսանյութ
DC Shoes ընկերությունը հրապարակել է «Pipe dream» անվանումով տեսանյութ, որտեղ ավստրալացի մոտոարշավորդ Ռոբի Մեդիսոնը Ֆրանսիական Պոլինեզիայի ափերում ցուցադրում է ջրի վրայով մոտոցիկլետ վարելու էքստրեմալ հնարքը:
Նկարահանման համար պահանջվել է մոդիֆիկացված մոտոցիկլ և մոտ 2 տարվա նախապատրաստություններ ու մարզումներ: Տեսահոլովակը մի քանի օրում մոտ 15 մլն դիտում է արձանագրել:
Ներկայացնում ենք տեսանյութը: