Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի. պայթյունները հաջորդել են իրար
Քաբուլում ոստիկանական բաժանմունքի եւ ռազմակայանի հարեւանությամբ որոտած պայթյունների զոհերի թիվը հասել է 42-ի: Կան հարյուրավոր վիրավորներ:
Այդ երկու գործողությունից հետո էլ պայթյունները հաջորդել են իրար: Մեկը տեղի է ունեցել գիշերը՝ երկրի Պաշտպանության նախարարության մասնաշենքերից մեկի մոտ. պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Ժամեր անց էլ մահապարտն իրեն պայթեցրել է ոստիկանական ակադեմիայի մոտ: Ահաբեկչական խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: