Լուի վան Գալ. Մենք դարձել ենք իրավիճակի պատանդները
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հնարավոր տեղափոխություն «Ռեալ»:
«Մեր ակումբը միշտ ստիպված է նոր խաղացողների համար անհրաժեշտ գումար վճարել: Իսկ ի՞նչ է մեզ առաջարկում «Ռեալը»:
Մենք նրանց ներկայացրել էինք որոշակի գումար, և նրանք պետք է դրան համաձայնվեն:
Ընդհանրապես, ամբողջ ակումբը դարձել է այս իրավիճակի պատանդը: Դավիդը վերջին երեք տարիների լավագույն դարպասապահն է, վերջին երկու տարին նա ճանաչվել է թիմի լավագույն խաղացող: Կարծում եք, մարզիչը ցանկանո՞ւմ է, որ նման ֆուտբոլիստը հեռանա: Իհարկե՝ ոչ:
Բայց այս պատմության պատճառով դե Խեան այն խաղացողը չէ, որին տեսել ենք նախորդ մրցաշրջանում: Մեզ բարդ խաղ է սպասվում, որտեղ ցանկանում եմ տեսնել միայն խաղի վրա կենտրոնացա ֆուտբոլիստների: Ցավոք, Դե Խեան այժմ ի վիճակի չէ դա անել», ասել է Վան Գալը:
Նշենք, որ այսօր մեկնարկում է 2015/2016 մրցաշրջանի Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր առաջնությունը, որի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունելու է Լոնդոնի «Տոտենհեմին»: