Հայաստանի չեմպիոնը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դրամատիկ հաղթանակ տարավ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ և նվաճեց Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգիր:
«Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվրագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։