Մալիում հարձակման ժամանակ գերեվարվածներն ազատ են արձակվել. տեսանյութ
Մալիի ոստիկանության հատուկ ջոկատայիններին հաջողվել է ազատագրել «Բիբլոս» հյուրանոցում գերեվարվածներին, այդ թվում՝ ՌԴ-ի եւ Ուկրաինայի քաղաքացիներին եւ ՄԱԿ-ի աշխատակիցներին: Ենթադրաբար, հարձակման կազմակերպիչները էքստրեմիստ-իսլամիստներն են: Ոստիկանները ոչնչացրել են նրանց 5-ին էլ:
Ընդհանուր առմամբ, երկու հյուրանոցների վրա հարձակման հետեւանքով 13 մարդ է զոհվել: