Աֆղանստանում 115 զինյալ է ոչնչացվել
Աֆղանստանում վերջին երկու օրում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում 115 զինյալ է ոչնչացվել: Եւս 41-ը վիրավորվել է, 5-ը՝ ձերբակալվել: Առգրավվել է նրանց զինամթերքը: Գործողության ժամանակ Աֆղանստանի բանակի 12 զինվոր է մահացել:
Ներկայում Աֆղանստանի ողջ տարածքում զինյալների դեմ գործողություններ են իրականացվում: