Երևանում 75 համարի ГАЗель-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` երեկ, օգոստոսի 7-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 20:50-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 31 շենքի դիմաց Երևանի Սարի թաղ 5-րդ շարքի բնակիչ, 59-ամյա Ռուբեն Մնացականյանը վարելով ГАЗ 32213 մակնիշի 3619Տ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 51-ամյա Երվանդ Դավթյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ռ. Մնացականյանը աշխատում է թիվ 75 երթուղին սպասարկող «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի