Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող հետիոտնը վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրելի մասով անցնելու հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտասի շուկայի դիմաց, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիպարիտ Պետրոսյանը իր վարած Nissan մակնիշի 81 TO 881 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 60-ամյա Կարեն Դեմիրճյանին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե հետիոտնը գետնանցումով անցներ, ապա վրաերթը տեղի չէր ունենա և ինքն էլ սալջարդ և կոտրվածքներ չէր ստանա, ու հիմա նաև իր մեղքով երկար ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի