Մերձավոր Արևելքի երկրներին հզոր ավազամրրիկ է վրա հասել. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Մերձավորարևելյան երկրները պատվել են ուժեղագույն ավազամրրիկով, ինչի հետևանքով կան նաև մարդկային զոհեր:
Լիբանանում ամենաքիչը 2 կին է մահացել ավազամրրիկից խեղդվելուց: Բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը: Այդ երկրում տարերային աղետից տուժածների թիվն արդեն անցնում է հազարից:
Մեծապես տուժել է նաև Սիրիան: Այնտեղ հաղորդվում է 6 զոհի մասին: Դրությունը ավելի է բարդանում մարտական գործողությունների, հատկապես ճամբարային սարսափելի պայմանների պատճառով:
Ավազամրրիկը նաև Իսրայելին է հասել: Այդ երկրի տարածքի մեծ մասը պատված է մոտ 1 մետր հաստությամբ ավազով: Տասնյակ մարդիկ կորցրել են գիտակցությունը և սրտի նոպաներով դիմել հիվանդանոցներ: