56-ամյա վարորդը Երևանում «շումախերական» վթարի հետևանքով հայտնվել է գազատարի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 56-ամյա Գագիկ Համբարյանը Իսակովի պողոտայում՝ Multi Leon գազալցակայանի դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 69 DՏ 969 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել գազատար խողովակին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Էդգար Մկրտչյանն ու տեսուչ Արթուր Հովհաննիսյանը: Ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայցուցիչը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ աշխատակիցներն ու հավաքված քաղաքացիներն ասում են, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, քանի որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի