Գիտնականները վերականգնել են Թութանհամոն փարավոնի քրմերից մեկի դեմքը. լուսանկարներ
Լիվերպուլի համալսարանի մասնագետները վերականգնել են հին եգիպտական քրմի դեմքը: Նա ապրել է XVIII դինաստիայի ժամանակ եւ Թութանհամոնի, ինչպես նաեւ՝ Նեֆերտիտիի ժամանակակիցը եղել:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ քուրմը մահացել է 50 տարեկանում, իսկ թե ինչից՝ պարզ չէ: Մումիան, որի դեմքը վերականգնել են գիտնականները, պահվում է Ֆլորենսիայի Հնագիտական թանգարանում: