Ռեյ Պարլոր. «Մանչեսթեր Յունայթեդը» Մարսյալով կխայտառակվի
Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող Ռեյ Պարլորը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նորել Անտոնի Մարսյալը չի արդարացնի իր վրա ծախսած փողերը: Հիշեցնենք, որ անգլիական ակումբը ֆրանսիացի 19-ամյա հարձակվողի համար «Մոնակոյին» վճարել է 50 միլիոն եվրո՝ չհաշված 30 միլիոն եվրո պարգևավճարները:
«Անհամբերությամբ սպասում եմ խաղադաշտում տեսնել Մարսյալին, սակայն կարծում եմ, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» կտապալվի: Չափազանց շատ գումար են նրա համար վճարել:
Նա ընդամենը 19 տարեկան է, դեռ ոչինչ չի ապացուցել: Եթե ապացուցի, որ Թիերի Անրիի հետ համեմատությունները դատարկ խոսակցություններ չեն, ապա, իհարկե, դա հրաշալի գործարք է: Սակայն իմ կարծիքով, 19-ամյա տղային վերցնելը մեծ ռիսկ է:
Կարող եմ սխալվել, սակայն հաշվի առնելով Մարսյալի համար վճարած փողերը, կարծում եմ, որ դա կլինի խայտառակ տրանսֆեր», ասել է Պարլորը: