Սան-Մարինոն ծաղրել է Կրիշտիանու Ռոնալդուին
Սան-Մարինո գաճաճ պետության ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական թվիտերով ծաղրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Սան-Մարինացիները իրենց էջում ներկայացրել են վիճակագրություն, ըստ որի սեպտեմբերին կայացած պաշտոնական հանդիպումներում Սան-Մարինոյի հավաքականը ավելի շատ գոլ է խփել, քան՝ Կրիշտիանու Ռոնալդուն, այսինքն, Սան-Մարինոն մեկ գոլ է խփել, իսկ պորտուգալացին՝ ոչ մի:
Նշենք, որ Սան-Մարինոն միակ գոլը խփել է Լիտվային՝ սեպտեմբերի 8-ին կայացած Եվրո-2016-ի խմբային մրցաշարի խաղում՝ 1:2: Այս պետության բնակչությունը կազմում է 32 հազ. 75 մարդ: