Նեյմարը պատմական ռեկորդ է սահմանել. տեսանյութ
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը նոր ռեկորդ է սահմանել: Նեյմարը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը ազգային հավաքականի կազմում 46 գոլ է խփել:
Ռեկորդը գրանցվել է ԱՄՆ-ի հետ ընկերական խաղում (4:1), որտեղ նա դուբլի հեղինակ է դարձել: Այդ խաղի պահին Նեյմարը 23 տարեկան և 218 օրեկան է եղել, ընդ որում, 46 գոլը նա խփել է ընդամենը 67 խաղում: