Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. գյուղացիները, հրշեջներն ու անտառապետության աշխատակիցները մի քանի ժամ է` պայքարում են խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ից մինչ այս պահը Արզական գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում և անտառում խոշոր հրդեհ է բռնկվել:
Գյուղի բնակիչները, այդ թվում՝ Թեղենիկի, Արզականի, Բուժականի, Բջնիի թիվ 47 հրեջ-փրկարարական ջոկատի և անտառապետության աշխատակիցների հետ հսկայական աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու համար:
Կրակն այնքան ուժգին է, որ տեսանելի է հարևան գյուղերից: Խոշոր կրակի հանգցնելու բարդությունը պայմանավորված է նշված հատվածում տեղանքի բարդ լինելով: Անգամ հրշեջ-մեքենաները մեծ դժվարությամբ են մոտենում կրակի օջախներին, իսկ նշված գյուղերի բնակիչներն էլ անտառապետության աշխատակիցների հետ իրենց մեքենաներով, ոտքով ջուր են բերում, ինչի շնորհիվ էլ հաջողվել է կրակի տարածումը դադարեցնել, հակառակ դեպքում կրակը մեծ տարածքներ էր իրենով անելու:
Հրդեհի վայր ժամանած Կոտայքի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները ֆոտոլրագրողին ասում էին. «Իրավիճակի մասին տեղյակ է մարզպետ Կարապետ Գուլոյանը, ում հանձնարարությամբ մարզում գտնվող այն բնակիչները, ովքեր ունեն ջրի ցիստեռներ, մարզպետի խնդրանքով ցիստեռներով ջուր են բերում Բջնիի ուղղությամբ: Իրավիճակի մասին էլ անընդհատ կապի մեջ ենք մարզպետի հետ»:
Հրդեհաշիճման աշխատանքներին խանգարում է նաև քամին: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը` այս պահին հնարավոր չէ պարզել:
Գյուղի ժողովուրդն իրենց անձնական օգտագործման մենքենաներով են մոտենում հրդեհի վայր, քանի որ ճանապարհը բավականին անանցանելի է և մեծ դժվարությամբ են մարդիկ անցնում` հիմնականում Niva-ով և ГАЗ 66-ով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի