Որդին հորը նետել է բազմահարկ շենքի 7-րդ հարկից
Ողբերգական ավարտ է ունեցել Վոլգոգրադի ընտանիքներից մեկում տեղի ունեցած կենցաղային վեճը: Քաղաքի բազմահարկ շենքերից մեկի մոտ մարդիկ 67-ամյա մի տղամարդու դի են տեսել ու ոստիկանություն կանչել:
Պարզվել է, որ տղամարդուն շենքի 7-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից դուրս է նետել սեփական որդին: Տուն գալով ոչ սթափ վիճակում, որդին հարձակվել է ծնողի վրա, ինչն արդեն այդ ընտանիքում սովորական երևույթ էր դարձել: Svpressa.ru-ի փոխանցմամբ, մահացած հայրը երկու դուստր էլ ուներ, որոնք որոշել էին չմիջամտել հոր և որդու հարաբերություններին:
Որդին ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ: