Իսպանիայի վարչապետ. «Ոսկե գնդակը» կտայի Ռոնալդուին
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ 2015թ. լավագույն ֆուտբոլիստի կոչման ամենաաարժանի թեկնածուն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է:
«Այս տարի «Ոսկե գնդակը» ես կտայի Ռոնալդուին», ասել է նա:
Բացի այդ, Ռախոյը հանդես է եկել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի պաշտպանությամբ: Վերջինիս հավաքականի երկրպագուները խիստ քննադատության են ենթարկում Կատալոնիայի անկախության օգտին հանդես գալու համար:
«Բոլորը կենտրոնացել են Պիկեին քննադատելու վրա: Սակայն նա ձգտում է Իսպանիայի հավաքականի պատիվը հնարավորինս բարձր պահել: Նրան պետք է աջակցել», հայտարարել է վարչապետը: