Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Թումո կենտրոն է այցելել. ֆոտոռեպորտաժ
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Թումո այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Կաթողիկոսը շրջեց կենտրոնով, ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին, ուսումնական միջավայրին ու գործող նախաձեռնություններին «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ, Թումո կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանի հետ:
Այցի ընթացքում նաև քննարկվեցին Էջմիածնում առնվազն 1000 ուսանողի համար նախատեսված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հեռանկարները: