211652_close_icon
views-count3511 դիտում article-date 14:42 02-02-2016

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ընդօրինակելով Սամվել Ալեքսանյանին, «իր խոսքի վրա գին է դրել», բայց նա ավելի «թանկաբազար» է, քան Ս. Ալեքսանյանը

Սամոն 500 ա ուզում հարցազրույց տալու համար, ես 1000 եմ ուզելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մոսիսյանը՝ պատճառաբանելով այն հանգամանքը, թե ինչու է խուսափում պատասխանել լրագրողների հարցերին: Նա նշեց, որ հարցերին այսուհետեւ պատասխանելու է միայն գումարի դիմաց, այն էլ՝ ինքն ավելի թանկ է իր հարցազրույցները գնահատում, քան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Սամոն 500 ա ուզում հարցազրույց տալու դիմաց, ես 1000 եմ ուզելու»,- ավելացրեց Ա. Մովսիսյանը: Նշենք, որ պատգամավորների մեծամասնությունն է այս օրերին հրաժարվում մեկնաբանություններից եւ լրագրողների հարցերին պատասխանելուց:

Նմանատիպ նյութեր