Մխիթարյանը Գերմանիայում մասնակցել է երեխաների աջակցության հիմնադրամի հոբելյանական միջոցառմանը
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Մենդեն քաղաքի երեխաների աջակցության Ավետարանչական հիմնադրամ-ի 50-ամյակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա 40` 6-22 տարեկան երեխաներ և պատանիներ` սև և դեղին հագուստներով, անհամբերությամբ են սպասել հայ ֆուտբոլիստին և երբ Մխիթարյանը ներս է մտել, երեխաները սկսել են վանկարկել նրա անունը:
Մխիթարյանը երեխաների հետ բավական երկար ժամանակ է անցկացրել, պատասխանել նրանց հարցերին, ինքնագրով գնդակներ բաժանել նրանց:
[url=http://www.derwesten.de/wp/panorama/mkhitaryan-zaubert-kindern-laecheln-ins-gesicht-id11518111.html]Derwesten.de[/url] կայքը նշում է, որ երեխաները չափազանց գոհ են մնացել Մխիթարյանի թե այցից, թե` նրա վերաբերմունքից: