Երբ ավտոմեքենան վարելու պատճառով ծեծում են իրար
22-ամյա Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վաղարշյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում մեքենան վարելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ բռունցքներով հարվածներ է հասցրել Արամայիս Շահբազյանի դեմքին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: