211652_close_icon
views-count1018 դիտում article-date 11:49 11-08-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեկան գործը հուլիսի 27-ին էր մուտք  եղել դատարան և մակագրվել է Արմավիրի  մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին:

Օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ հայտնեց։

Նմանատիպ նյութեր