211652_close_icon
views-count4058 դիտում article-date 18:14 02-02-2016

Երանոսյանները, որոնց «այցելել» էր Գյումրու ռազմաբազայի զինվորը, իրենց թոռներին «վախ բռնողի» մոտ են տարել

Գյումրեցի Երանոսյանների ընտանիքի անդամները` ներառյալ 5 և 3 տարեկան թոռները, այնպիսի լուրջ սթրես են ապրում, որ թոռներին տարել են «վախ բռնողի» մոտ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում պատմեց Երանոսյան ընտանիքի հայրը` Ձոնիկ Երանոսյանը: Վերջինս պատմեց, որ երբ գիշերվա 24:00-ին դուռը ուժեղ թակել են, «գլազոկից«» նայել է, տեսել է` ոգելիցի ազդեցության տակ, սլավոնական արտաքինով տղամարդու, 5 տարեկան թոռը իրեն ասել է` «Պապի, դուռը բաց մի արա, Պերմյակովն է»: Հիշեցնենք, որ ռուս [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/02/76035/]զինծառայողը երեկ «այցելել» էր [/url] Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյանների տուն: Ձոնիկ Երանոսյանը պատմեց նաև, որ Գյումրիի քաղաքային իշխանությունները իրեն անգամ հոգեբանի ծառայություն են առաջարկել:

Նմանատիպ նյութեր