211652_close_icon
views-count3198 դիտում article-date 22:49 02-02-2016

Իսպանական ոստիկանությունը Խամես Ռոդրիգեսի պատճառով վրդովված է «Ռեալի» անվտանգության ծառայությունից

Իսպանիայի ոստիկանների արհմիությունը դժգոհություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» անվտանգության ծառայության գործողություններից: Ոստիկանները դիմել են մադրիդյան ակումբին` արտահայտելով բողոքը «Ռեալի» մարզաբազայի անվտանգության աշխատակիցների վարքագծից: Ոստիկանության վրդովմունքը պայմանավորված է մադրիդցիների կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ կապված աղմկահարույց սկանդալի հետ: Շտապելով դեպի մարզաբազա, Խամեսը գերազանցել է արագությունը և հեռացել ոստիկանական հետապնդումից: Երբ ֆուտբոլիստը մարզաբազա է հասել, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ոստիկաններին` պարզել կարգազանց վարորդի ինքնությունը և խոչընդոտել են ոստիկանության աշխատանքը:

Նմանատիպ նյութեր