211652_close_icon
views-count3490 դիտում article-date 16:34 03-03-2016

Իսպանիա. «Ռեալի» հաղթանակն ու Կամենիի արտառոց ինքնագոլը. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ ետնապահերից մեկւ` «Լևանտեի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 57 միավոր և շարունակում է մնալ 3-րդ տեղում` 4 միավոր զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին» և 9 միավոր` «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Աստիճանաբար ուշքի է գալիս «Վալենսիան», որը Գարի Նևիլի օրոք 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ` համառ «Մալագայի» նկատմամբ: Հաղթական գոլը խփեց «Ռեալի» կիսապաշտպան, «Վալենսիայում» վարձավճարով հանդես եկող ռուս ֆուտբոլիստ Դենիս Չերիշևը: Սակայն խաղի զարդը «Մալագայի» փորձառու դարպասապահ Իդրիս Կամենիի զավեշտական ինքնագոլն էր: [b]Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր [/b]«Լևանտե» - «Ռեալ»՝ 1:3 Դեյվերսոն Բրում, 39 - Կրիշտիանու Ռոնալդու, 34, 11մ, Դիեգո Մարինյո, 38, ինքնագոլ, Իսկո, 90+2 «Մալագա» - «Վալենսիա»՝ 1:2 Դույե Չոպ, 14 - Կարլոս Կամենի, 41, ինքնագոլ, Դենիս Չերիշև, 49
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր