211652_close_icon
views-count11820 դիտում article-date 17:14 03-03-2016

Ինչո՞ւ են Նարեկին դատում` իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Նարեկ Ֆ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 21 տարին լրացած լինելու պայմաններում, ամուսնացել է Երևան քաղաքի անչափահաս բնակչուհի Ն.-ի հետ և Նոր Խարբերդ գյուղում գտնվող իր տանն այդ օրը գիշերը և դրանից հետո, գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Ն.-ի հետ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2 –րդ մասի 1 և 3-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր