Իկեր Կասիլյաս. Մենք բոլորս «Լեսթերը» մի քիչ մերն ենք համարում
Իսպանիայի հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Լեսթերի» մրցելույթները Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
«Մեզանից յուրաքանչյուրը երկրպագում և ցավում է իր սիրելի թիմի համար, բայց մենք բոլորս գոնե մի քիչ «Լեսթերը» մերն ենք համարում: Անհավանական թիմ է», ասել է Կասիլյասը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության 32 տուրից հետո «Լեսթերը» ընթանում է 1-ին տեղում` արդեն 7 միավոր առաջ լինելով «Տոտենհեմից»: