Արցախը ճանաչելու մասին կառավարության եզրակացության նախագիծը չի նշանակում` բանակցությունների ավարտ. Շ. Քոչարյան
Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ կառավարության այսօրվա եզրակացությունը դեռ չի նշանակում բանակցությունների ավարտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխարտգործանախար Շավարշ Քոչարյանը` հավելելով. «Կառավարության եզրակացությունն այն է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը պայմանավորված էր բանակցությունների արդյունքով երկու հայկական պետությունների միջեւ՝ հաշվի առնելով ապագա զարգացումներնն ու արտաքին գործոնները: Սա է եզրակացությունը»:
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը` նա ասաց, որ այդտեղ կան հաստվածներ, որոնք շատ հստակ են:
«Առաջինը՝ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը, որին մենք միանշանակ կողմ ենք, իհարկե, չկա այլընտրանք: Որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն ինչի մասին ինք ասում էր նաև Երեւանում, այնպես որ այդ բոլորը նորմալ է: Iնչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին, ապա մեր դիրքորոշումը հստակ է, եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սահմանի, ապա այդ հարցը` Արցախի ճանաչման միանշանակ կմտնի օրակարգ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Իսկ Մինսկի գործընթացի ավարտ, ըստ նրա, կնշանակի Ադրբեջանի ագրեսիան: