Ֆրանսիայի հարավում գտնվող հիվանդանոցներից մեկում հզոր պայթյուններ են որոտացել
Ֆրանսիայի հարավում` Արդե դեպարտամենտում գտնվող Ardèche Nord բժշկական կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` հղում կատարելով ledauphine.com-ին:
Այս պահին հայտնի է, որ 2 պայթյունների հետևանքով բժշկական կենտրոնի լվացքատանը խոշոր հրդեհ է բռնկվել: Սկսվել է մարդկանց տարհանումը:
Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունի պատճառը եղել է գազի բալոնը:
Այս պահին զոհերի և վիրավորներրի մասին տեղեկություններ չկան: