Մակեդոնիայում փոթորկի և ջրհեղեղի հետևանքով կա առնվազն 20 զոհ
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 6 մարդ համարվում է անհետ կորած, կան հարյուրավոր վիրավորներ։
Ջրհեղեղների պատճառը օգոստոսի լույս 7-ի գիեշերը Սկոպյեում տեղի ունեցած փոթորիկներն են։ Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասնում է 1,5 մետրի:
Երկրի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։