Ռուսաստանը Իրանին է մատակարարել պայմանագրով նախատեսված C-300 ԶՀՀ-ների կեսը
Ռուսաստանը Իրանին է մատակարարել պայմանագրով նախատեսված C-300 զենիթահրթիռային համալիրների կեսը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է Ria Novosti-ն:
Իսկ ավելի վաղ «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ ԶՀՀ-ների մատակարարումը Իրանին Ռուսաստանը ծրագրել է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա վերջը։
C-300-ները Իրանը ցուցադրել էր Թեհրանում կայացած ռազմական շքերթի ժամանակ։