Սիրիայում սպանվել է «Ֆրոնտ Նուսրա»-ի հրամանատարներից Աբու Սարաբեկը
Սիրիայի Հալեպի շրջանում օդային հարվածի արդյունքում սպանվել է սիրիական խմբավորումներից մեկի՝ նախկինում հայտնի «Ֆրոնտ Նուսրա»-ի հրամանատարներից մեկը՝ Աբու Օմար Սարաբեկը, հայտնում է BBC-ն։
Տեղեկությունը Twitter-ի միջոցով հայտնել է մեկ այլ՝ «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ» խմբավորումը՝ չնշելով, սակայն՝ որ երկրի ռազմաօդային ուժերն են սպանել Աբու Սարաբեկին։
Reuters գործակալությունն էլ տեղեկացնում է, որ հրամանատարը և խմբավորման մի քանի անդամներ սպանվել են Քաֆր Նահա գյուղի մոտակայքում։
Նշենք, որ «Ֆրոնտ Նուսրա»-ն Սիրիայի ամենաապստամբ խմբավորումներից մեկն է։ Այն իր կազմավորման մասին հայտնել է 2012 թվականին, Սիրիայում հակամարտության սկսումից մի քանի ամիս անց։