211652_close_icon
views-count2876 դիտում article-date 12:37 09-09-2016

Զլաթան Իբրահիմովիչ. Մոուրինյոն թիկունքից քո դեմ ոչինչ չի անի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: «Ես գիտեմ, թե Մոուրինյոն ինչ է ցանկանում և ինչ է պահանջում: Նա հաղթող է, ինչպես և` ես: Ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Նա յուրահատուկ է համարվում, քանի որ հաղթել է ամեն տեղ, որտեղ գնացել է, հաղթել է տարբեր թիմերի հետ: Նա շատ անմիջական է բոլորի հետ շփվում: Նա քո թիկունքում քո մասին երբեք ոչինչ չի ասի, ամեն ինչ դեմքիդ կասի: Ես գերադասում եմ, որ այդպես լինի: Մոուրինյոն ամեն ինչ անում է հաղթանակի համար, ես էլ չեմ ընդունում պարտությունը: Ես անհաջողակ չեմ», ասել է Իբրահիմիովիչը:

Նմանատիպ նյութեր