ԼՂՀ առողջապահության նախարարն այցելել է Քարվաճառի շրջանային բուժմիավորում
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նախարարության պատասխանատուների և համակարգի ականաբույժների հետ այցելել է Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումներին, բժիշկ-մասնագետներին առնչվող խնդիրներ, տեսակցել հիվանդներին, տվել համապատասխան ցուցումներ բուժաշխատողներին:
Քարվաճառի շրջանային բուժմիավորումում իրականացվում են թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձ-գինեկոլոգիական և ստոմատոլոգիական ծառայություններ: Շրջանի գյուղական բնակչությանը սպասարկում են 14 բուժակ մանկաբարձական կետեր:
Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են բուժհիմնարկի փաստաթղթային շրջանառությունը, ամբուլատոր քարտերի պատշաճ վարումը և տրվել մեթոդական ցուցումներ:
Ականաբույժների կողմից մասնագիտական զննման են ենթարկվել 22 հիվանդներ, որից 6-ը` երեխաներ, տրվել համապատասխան խորհրդատվություն: Նախատեսվել է 2 հիվանդների ակնաբուժական վիրահատությունները առաջիկայում կազմակերպել քաղաք Ստեփանակերտում:
Նախարարի հաջորդ համայցը Մարտակերտի շրջանում է եղել: Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի տեղամասային հիվանդանոցում նախարարը ծանոթացել է հիվանդանոցի շենքային պայմաններին, իրականացվող գործառույթներին և քննարկել առկա խնդիրների լուծման ուղիները: Նախարար Աթայանը հանձնարարել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների բուժումը անհրաժեշտության դեպքում կազմակեպել Մարտակերտի շրջանային բուժմիավորումում կամ քաղաք Ստեփանակերտում: