Խրիստո Ստոիչկով. Խայտառակություն է, որ «Ռեալն» այդպիսի փողերով ընդամենը 7 անգամ է չեմպիոն դարձել
«Բարսելոնայի» նախկին հանրահայտ հարձակվող Խրիստո Ստոիչկովը խիստ քննադատության է ենթարկել «Ռեալին»:
Բուլղարացու կարծիքով, մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի կարողանում խելամիտ տնօրինել իր ֆինանսները և հենց այդ պատճառով ակումբը վերջին շրջանում ավելի քիչ տիտղոսներ է նվաճել, քան` «Բարսելոնան»:
«Դա խայտառակություն է, որ այդպիսի փողերով «Ռեալը» վերջին 25 տարում ընդամենը 7 անգամ է Իսպանիայի չեմպիոն դարձել և դա էլ այն մրցաշրջաններում, երբ Մեսիի ու նրա թիմակիցների գործերը հաջող չէին», ասել է Ստոիչկովը: