211652_close_icon
views-count343 դիտում article-date 23:05 30-07-2026

«Նոա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ

Հայկական ֆուտբոլային ակումբները շարունակում են ելույթները Կոնֆերենցիաների լիգայում:

Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:

ԿԼ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոա»-ն Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով մոլդովական «Զիմբրու»-ին` հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Հայկական ակումբի կազմում աչքի ընկան Գոռ Մանվելյանն ու Սանգարեն: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվի շնորհիվ «Նոա»-ն պայքարը կշարունակի ԿԼ երրորդ փուլում:
 

Նմանատիպ նյութեր