211652_close_icon
views-count7561 դիտում article-date 11:31 10-10-2016

Ռուսաստանը պատրաստվում է ռազմաբազաներ տեղակայել Եգիպտոսում

Ռքուսատսանը բանակցություններ է սկսել Եգիպտոսի իշխանությունների հետ այդ երկրի տարածքում ռազմաբազաներ տեղակայելու շուրջ, այդ թվում՝ Սիդի-Բարրանի քաղաքում, հաղորդում է «Իզվեստիա» թերթը։ ՌԴ ռազմական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը թերթին հայտնել է, որ խոսքը գնում է մինչև 2019 թվականը ռազմաբազաները տեղակայելու մասին, եթե, իհարկե, կողմը համաձայնության գան։ «Կահիրեն պատրաստ է վարձակալության տակ Մոսկվային իր մի քանի ռազմաբազաները՝ լուծելու համար առաջնահերթ աշխարհաքաղաքական խնդիրները, որենք բխում են Եգիպտոսի շահերից»,-հավելել է աղբյուրը։ Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանը սխառազինությունը Եգիպտոս կհասցնի ծովային ճանապարհով։ Ավելին, Սիդի-Բարրանի ռազմաբազայում մշտապես ներկա կլինի ՌԴ կոնտիգենտ։

Նմանատիպ նյութեր