Արցախի նախագահը ներկա է գտնվել ԼՂՀ և ՀՀ 25-ամյակին նվիրված կրոսավազքի մեկնարկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել ԼՂՀ և ՀՀ 25-ամյակին նվիրված կրոսավազքի մեկնարկին։
Ինչպես հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, կոսավազքի մեկնարկին մասնակցել են նաև Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ և ողջունել նման միջոցառումների կազմակերպումը: