Քուրդ զինյալները Վանում իշխող կուսակցության անդամի են սպանել
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հարձակում են գործել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Վանի Օզալփ շրջանում գրասենյակի ղեկավարի օգնական Այդըն Մուշթուի տան վրա։
Հարձակման ընթացքում Այդըն Մուշթուն սպանվել է: Այս մասին գրում է թուրքական gazetevatan.com կայքը: Կայքի փոխանցմամբ՝ Մուշթուն սպանվել է իր երեխաների աչքի առաջ: