Հայաստան-Ուելս հանդիպումը կսպասարկի Ալեքսանդր Հարկամը
Հոկտեմբերի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա 2017թ. Եվրոպայի Մ-21 առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդր Հարկամի գլխավորությամբ:
Մրցավարի օգնականներն են Անդրեաս Վիտչնիգը և Ռոբերտ Շտայնախերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Անդրեաս Կոլեգերը:
Նույն օրը Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղը կսպասարկի Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ:
Մրցավարի օգնականներն են Մարտին Բալկոն և Թոմաշ Մոկոշը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Պետեր Կրալովիչը: