Ճանապարհների լիարժեք կահավորումը անվտանգ երթևեկի երաշխիքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լավ ճանապարհ, հարմարավետ երթևեկելի միջավայր, զգոն և կարգապահ վարորդ, սարքին ավտոմեքենա. սրանք անվտանգ երթևեկության հիմնական երաշխիքներից են: Երթևեկելի միջավայրն ինչպես ճիշտ տեղում դրված և անհրաժեշտ քանակի ճանապարհային նշաններն են, այնպես էլ` ճանապարհները եզերող մետաղական արգելափակոցները, ազդանշանային սյուներն ու գծանշումները: Երթևեկության ինտենսիվության մեծացման հետ, փոխվում են նաև ճանապարհների կահավորվածության չափանիշները:
Ճանապարհների լիարժեք կահավորումը անվտանգ երթևեկի երաշխիքն է (Տեսանյութ)
Լավ ճանապարհ, հարմարավետ երթևեկելի միջավայր, զգոն և կարգապահ վարորդ, սարքին ավտոմեքենա. սրանք անվտանգ երթևեկության հիմնական երաշխիքներից են: Երթևեկելի միջավայրն ինչպես ճիշտ տեղում դրված և անհրաժեշտ քանակի ճանապարհային նշաններն են, այնպես էլ` ճանապարհները եզերող մետաղական արգելափակոցները, ազդանշանային սյուներն ու գծանշումները: Երթևեկության ինտենսիվության մեծացման հետ, փոխվում են նաև ճանապարհների կահավորվածության չափանիշները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանի մեզ հետ զրույցում հայտնեց, որ ճանապարհների շահագործման ընթացքում անընդհատ դիտարկվում և հայտնաբերվում են այն հատվածները, որտեղ հավելյալ նշանների կամ արգելափակոցների կարիք կա:
«Ամենաթարմ օրինակը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի Սարավան-Զանգեր (167-րդ կմ) հատվածն է, որտեղ հաճախ էին վթարներ արձանագրվում: Հետագա պատահարները կանխելու նպատակով վերջերս այստեղ տեղադրվեց 30 գծամետր մետաղական արգելափակոց` ավելի ապահով դարձնելով երթևեկը»,- ասաց Հրաչյա Բաղդասարյանը:
Չնայած վերջին տարիների ընթացքում արվող շարունակական համալրումներին, հանրապետության միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին այս առումով դեռ շատ անելիքներ կան:
«Մենք ուսումնասիրել և մոտավոր հաշվարկ ենք արել, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների լիարժեք կահավորման համար 5500 ճանապարհային նշան է անհրաժեշտ», -ասաց Հ. Բաղդասարյանը:
Այլմ մանրամասներ՝ տեսանյութում...