Անգլիա. Յակուպովիչը թույլ չտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել ետնապահներից «Հալ Սիթիին»` 0:0:
Հանդիպման հերոսը դարձավ «Հալ Սիթիի» դարպասապահ Էլդին Յակուպովիչը, որը ետ մղեց մանկունյանցիների բոլոր հնարավոր և անհնարին հարվածները, իսկ մի դեպքում միգուցե տարվա սեյվի հեղինակ դարձավ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 42 միավոր և շարունակում է մնալ ավանդական 6-րդ տեղում: «Հալ Սիթին» այս միավորի շնորհիվ լքեց վերջին տեղը:
[b]Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
[/b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալ Սիթի»՝ 0:0