Ուսուցիչների վերապատրաստման գործընթացները ձևական են. Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է կրթական խնդիրներին և հանձնարարական տվել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
«Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի:
Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով:
Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից»,- նշել է վարչապետը և ԿԳ նախարարին հանձնարարել մեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր, կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում: