211652_close_icon
views-count2123 դիտում article-date 20:57 02-02-2017

Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Ջրաբեր - Ֆանտան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Արմավիրի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր