Ռոնալդինյոն վերադարձավ «Բարսելոնա»
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն վերադարձել է ակումբ:
Կատալոնացիները լեգենդար բրազիլացու հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ նա կդառնա «Բարսելոնայի» դեսպանը:
Բացի այդ, Ռոնալդինյոն կընգրկվի «Բարսելոնայի» «Լեգենդներ» նախագծում և կմասնակցի տարբեր միջոցառումների և կատալոնական ակումբի կազմում` ընկերական հանդիպումները:
Պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի վաղը` փետրվարի 3-ին: