Մալայզիայում ազատ են արձակել Կիմ Չոն Նամի սպանության կասկածյալներից մեկին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվողներից մեկին՝ Հյուսիսային Կորեայի քաղաքացի Լի Չժոն Չխոլին, ազատ են արձակել, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Չխոլին տեղափոխելու են միգրացիոն գրասենյակ, ինչից հետո արտաքսեն Հյուսիսային Կորեա։
Նրան ազատ արձակելու պատճառը եղել է ապացույցների ոչ բավարար լինելու փաստը։
Հիշեցնենք, որ Կիմ Չոն Նամի սպանության մեջ կասկածվող 2 կանանց արդեն մեղադրանքներ են առաջադրվել։