Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ Ռայմոն Կոպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայում 85 տարեկան հասակում վախճանվել է Ֆրանսիայի հավաքականի, «Ռեյմսի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Ռայմոն Կոպան:
Լեհական արմատներ ունեցող Կոպան 45 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում, ավելի քան 400 խաղ` «Ռեյմսի» և 79` «Ռեալի» կազմում:
Կոպան Ֆրանսիայի քառակի չեմպիոն է, Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների Գավաթի եռակի հաղթող: 1958 թվականին արժանացել է «Ոսկե գնդակի»: