Կայացել է «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի փակ ցուցադրությունը, որից հետո լրագրողների հետ հանդիպեց ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 2-ին, «Կինո պարկ» կինոթատրոնում կայացավ HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանք հանդիսացող «Բրավո՛, Վիրտուոզ» ֆիլմի Երևանյան փակ ցուցադրությունը, որը առաջինը Հայաստանում դիտեցին լրագրողները, հայտնում է [url=http://www.exclusive.am/2017/03/03-001.html?m=1]exclusive.am[/url]-ը։
Ցուցադրությունից հետո լրագրողների հետ հանդիպեցին ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմը:
Ֆիլմի գլխավոր դերակատարը դերասան՝ Սամվել Թադևոսյանն է, ով ֆիլմում հանդես է գալիս Ալիկի կերպարում, որը նաև դեպքերի զարգացումով դառնում է՝ Վիրտուոզը: Ալիկը պատանի երաժիշտ-կլարնետիստ է ում ծնողները մահացել են Արցախյան պատերազմում: Ալիկը ու իր պապը ունեն նվագախումբ որը կրում է Ալիկի բժիշկ-ծնողների անունը և հերոսը ցանկանում է փրկել նվագախումբը, քանի որ այն ֆինանսկանան խնդիրներ ունի: Եվ այդ խնդիրները լուծելու համար Ալիկը փնտրում է միջոցները նվագախումբը փրկելու և նոր համերգով հանդես գալու համար:
ֆիլմի հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի՝ Մարիա Ախմետզյանովան, դերերում՝ Վրեժ Հակոբյան, Մկրտիչ Արզումանյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արման Նավասարդյան, Մկրտիչ Մալխասյան: Ֆիլմի ռեժիսորն է ֆրանսաբնակ Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորը ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանն է, պրոդյուսերները՝ ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը /Agat films/ և Հրաչյա Քեշիշյանն են /HK productions/, սաունդթրեքի հեղինակը՝ Տիգրան Համասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.exclusive.am/2017/03/03-001.html?m=1]կայքում[/url]։