211652_close_icon
views-count3533 դիտում article-date 09:52 04-04-2017

«Տեխնիկապես լեգիտիմ» խորհրդարան. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի և կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։ Սակայն այդ և բազմաթիվ այլ ընտրակեղծիքները մեծ մասամբ կատարվեցին ընտրատեղամասերից դուրս, բուն ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքների վրա ազդող կեղծիքներ տեղի չունեցան։ Այս իմաստով ընտրությունները և նոր ձևավորված խորհրդարանն ըստ էության դարձան «տեխնիկապես լեգիտիմ»։ Ի վերջո, հանրությունն ընտրեց այն խորհրդարանը, որն ընտրեց, և որում ներկայացված են լինելու ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներն ու ՀՅԴ-ն։ Այս ուժերից կազմված խորհրդարանն է առաջիկա հինգ տարիներին որոշումներ կայացնելու երկրի ու հասարակության համար կենսական հարցերի վերաբերյալ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր